«Ատալանտայի» գերմանացի կիսապաշտպան Ռոբին Գոսենսը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ Գերմանիա:
«Միշտ ասել եմ, որ կցանկանայի Գերմանիայի լավագույն ակումբներից մեկը տեղափոխվել: Դա չի նշանակում, որ առանց իմ ցանկության եմ «Ատալանտայում»: Բայց եթե նման շանս լինի, կօգտվեմ դրանից»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: