Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Ատալանտայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսի ծառայություններով:
Ըստ Kicker-ի, «դիցուհիների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել 26-ամյա գերմանացի պաշտպանից, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին:
Հավանական գործարքի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո:
Նշենք, որ Գոսենսի ծառայություններով, բացի «Բորուսիայից», հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ինտերը», «Լեսթերը», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»: