Գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Բեռլինի «Յունիոնին», կարող է շարունակել իր կարիերան «Ռոմայում»։
Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին անձամբ հետաքրքրված է 30-ամյա գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերով։
Նրանք նախկինում միասին աշխատել են «Ատալանտայում»։ 2024/2025 մրցաշրջանում Գոսենսը վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինայում»։