Գերմանիայի հավաքականի պաշտպան Ռոբին Գոսենսի մասնակցությունը Հայաստանի հետ վաղը կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղին հարցականի տակ է։
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը հայտնում է, որ «Ատալանտայի» 27-ամյա ֆուտբոլիստը ձախ թաթի վնասվածք է ստացել։ Դեռևս որոշոմ չի կայացվել, թե արդյոք նա կկարողանա՞ մասնակցել Հայաստանի և Իսլանդիայի հետ առաջիկա խաղերին, թե՞ ոչ։
ℹ️ Robin #Gosens suffered a capsular injury in his left foot last night. A decision on his availability for Armenia and Iceland is yet to be made.#DieMannschaft pic.twitter.com/GEw4J1VlkF
— Germany (@DFB_Team_EN) September 3, 2021
Հաղորդվոմ է նաև, որ Կայ Հավերցի մոտ առկա է թեթև հիվանդություն ու նրա մասնակցությունը ևս հարցականի տակ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» 31-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը ևս չի մասնակցի Հայատանի հետ խաղին։