The Telegraph-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» դժգոհ է մնացել «Արսենալի» գործողություններից՝ Միկել Արտետայի տեղափոխության տեղեկատվության տրամադրման հետ կապված:
Աղբյուրի հաղորդմամբ, «քաղաքաբնակները» Արտետայի՝ գլխավոր մարզիչ նշանակվելու մասին իմացել են միայն հեռուստատեսային լուրերից, մինչդեռ նրանք լոնդոնյան ակումբից ակնկալում էին մասնագետի նշանակման առաջնահերթ ծանուցում:
Արդյունքում, «Մանչեսթեր Սիթին» Արտետայի հեռանալու մասին տեղեկությունը հրապարակել է «Արսենալի» հայտարարությունից գրեթե մեկ ժամ ուշացումում:
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» որևէ միջոցառում չի ձեռնարկի, բայց կարծում է, որ «Արսենալը» Արտետայի տեղափոխության հարցում ճիշտ չի գործել: