Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա ակումբից ու կարիերան շարունակի Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա շվեյցարացին թիմակիցներին արդեն տեղյակ է պահել «Արսենալից» հեռանալու մտադրության մասին։ Ջական նշել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Բեռլինի «Հերտայի» կազմում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղից հետո (2-2) Ջական զրկվել էր ավագի թևկապից, քանի որ անհարգալից ժեստ էր ցույց տվել «զինագործների» երկրպագուներին։
Ջական հանդես է գալիս «Արսենալում» 2016 թվականից։