ԱՊԼ-ի 16-րդ տուրը շարունակվում է։
«Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Լակազետը։ Սա «զինագործների» երկրորդ անընդմեջ հաղթանակն է։
Զուգահեռաբար ընթացող խաղերում «Լիդսը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախեց «Վեսթ Բրոմվիչին»։ «Բարնլին» նվազագույն հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ «Սաութհեմփթոնն» ու «Վեսթ Հեմը» հաղթողին չորոշեցին։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։