«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ։
Իսպանացի մասնագետի նշանակման մասին «Ման․ Սիթիում» իմացել են հեռուստացույցից։ Թիմում դժգոհ են մնացել, քանի որ սպասել են, որ «Արսենալը» կհայտնի «Ման․ Սիթիին», թե երբ է տրվելու պաշտոնական հայտարարությունը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ինչ-որ քայլեր ձեռնարկել տեղի ունեցածի առնչությամբ, սակայն գտնում է, որ «Արսենալի»՝ վերջին օրերին ցուցաբերած պահվածքը հարիր չէ նման թիմի։
Հիշեցնենք, որ Միկել Արտետան 3 ու կես տարվա պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։