Մորդովիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Յաշկովը մահացել է ավտովթարի հետևանքով:
Ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի գիշերը: Հաղորդվում է, որ Յաշկովը մեքենան վարելիս բախվել է մեծ բեռնատար մեքենայի:
«Ալեքսանդր Վիկտորովիչը իր կյանքը նվիրել է ֆուտբոլին և հանրապետությունում դրա զարգացմանը: Տարբեր տարիներին նա ղեկավարել է Մորդովիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընկերների և գործընկերների հուշերում նա կմնա որպես արժանապատիվ և պատասխանատու անձնավորություն, կհիշվի նրա իրավասությունը և նպատակներին հասնելու հաստատակամությունը:Մորդովիայի Հանրապետության սպորտի, երիտասարդական քաղաքականության ու զբոսաշրջության նախարարությունը և տարածաշրջանի մարզական համայնքը խորին ցավակցություն են հայտնում հանգուցյալի ընտանիքին և հարազատներին », — ասված է Մորդովիայի սպորտի նախարարության հայտարարության մեջ: