Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հաղորդում է Calciomercato.comը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «ռոսսոներիի» ղեկավարությունը դիտարկում է 30-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է լսել իտալացիների առաջարկը, քանի որ հետաքրքրված էր Օզիլի վաճառքով դեռ անցած ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 2 հանդիպման։ Արդյունավետ գործողություններով դեռևս աչքի չի ընկել։