Չորեքշաբթի, դեկտեմբերի 18-ին, կայացավ Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Ֆրայբուրգ» — «Բավարիա» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց մյունխենյան ակումբի հաղթանակով ՝ 3:1 հաշվով:
Հաշիվը բացվեց 16-րդ րոպեին՝ Լևանդովսկու ջանքերով: 58-րդ րոպեին «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն պատասխան գնդակն ուղարկեց մյունխենյան թիմի դարպասը: «Բավարիան» հաղթական գնդակները խփեց արդեն փոխհատուցված ժամանակում. հարձակվող Ջոշուա Զիրկզեն 92-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը, իսկ երրորդը խփեց կիսապաշտպան Սերժ Գնաբրին:
30 միավորով մյունխենյան թիմը բարձրացավ աղյուսակի երրորդ հորիզոնական, իսկ «Ֆրայբուրգը» (25) զբաղեցնում է 6-րդ տեղը: