Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին դարձել է պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստը, որին ֆրանսիական L’Equipe պարբերականը ամենաբարձր գնահատականն է տվել (10-ից 10):
Ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում (7:2):
Ավելի վաղ L’Equipe-ից 10 միավոր էին վաստակել Ֆրանկ Սոզեն (1988), Բրյունո Մարտինին (1988), Օլեգ Սալենկոն (1994), Լարս Վինդֆելդը (1997), Լիոնել Մեսսին (2010, 2012), Ռոբերտ Լևանդովսկին (2013), Կարլոս Էդուարդո Ալվեսը (2014), Նեյմարը (2018), Դուշան Տադիչը (2019), Լուկաս Մոուրան (2019):