Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել ակումբը, հաղորդում է Bild-ը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է հայտնվել Բեռլինի «Հերտայում»:
Հիշեցնենք, որ «Հերտան» հետաքրքրվում է Գերմանիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստով ՝ Յուլիան Դրաքսլերով:
Հավելենք, որ Գյոտցեին իրենց կազմում է ցանկանում տեսնել «Ռոման»:
Այս մրցաշրջանում Մարիոն մասնակցել է Բունդեսլիգայի 13 հանդիպման և դարձել ` 3 գոլի հեղինակ: