«Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոն չի մասնակցի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի խաղին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը լավ չի զգացել մարզման ժամանակ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Ֆիրպոն աջ ազդրի մկանների վնասվածք ունի։
Այսպիսով, կատալոնացիները «Ինտերի» հետ խաղից առաջ առողջ ձախ պաշտպան չունեն:
Ժորդի Ալբան չի խաղում սեպտեմբերի 17-ից։