Հայտնի է դարձել Globe Soccer Awards-ի տարվա «լավագույն մարզիչ» և «տարվա բացահայտում» անվանակարգերի հավակնորդների վերջնական ցուցակը:
2019 թվականի արդյունքներով Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ֆերնանդո Սանթուշը (Պորտուգալիայի հավաքական) և Էրիկ տեն Հաագը («Այաքս») հավակնում են լավագույն մարզչի մրցանակին:
«Տարվա բացահայտում»- «Բարսելոնայի» հարձակվող Անսուման Ֆաթի, «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոն, ինչպես նաև «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը:
Մրցանակաբաշխությունը կկայա դեկտեմբերի 29-ին՝ Դուբայում
























































