«Ռոմայի» կիսապաշտպան Սթիվեն Ն’Զոնզին, ով այժմ վարձավճարով է հանդես գալիս «Գալաթասարայում», կարող է մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը:
Tuttomercatoweb- ը պնդում է, որ կիսապաշտպանին կարող են ձեռք բերել «Էվերթոնը» կամ «Լիոն»: Ֆուտբոլիստն ինքը նախընտրում է խաղալ այնպիսի ակումբի կազմում, որը պայքարում է Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հունվարին կվերադառնա թուրքական ակումբից, որտեղ հանդես էր գալիս վարձակալությամբ, քանի որ վիճել է ղեկավարության հետ: