Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է եվրոպական թոփ-ակումբների մասնակցությամբ Սուպերլիգայի ստեղծումը, որին կողմ է արտահայտվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Ասում են, որ Պերեսը կողմ է այդ գաղափարին, բայց նման բաները միշտ գաղտնիք են պարունակում, այնպես որ ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ: Կասկածում եմ, որ նրան դուր են գալիս այսպիսի պրոյեկտները:
Նա հիանալի բիզնեսմեն է ու կառավարում է «Ռեալը»՝ որպես ակումբ, բայց նա չի հասկանում, թե ինչպես են աշխատում մեծ մրցաշարերը: Պերեսը չի գիտակցում, թե ինչի կարող է հանգեցնել սուպերլիգան: Որպես բիզնեսմեն՝ նա ամեն ինչ ունի, բայց տվյալ դեպքում՝ ո՛չ, որովհետև նա չի հասկանում այն բացասական հետևանքները սեփական ակումբի համար: Սուպերլիգան կարող է հանգեցնել «Ռեալի» փլուզմանը»,-Տեբասի խոսքն է մեջբերում Goal.com-ը: