«Ռեալը» դիտարկում է «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը, հաղորդում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Ալաբայի պայմանագրի ժամկետն ավարտվում է մյունխենյան թիմի հետ ու նա ազատ գործակալ է դառնալու։
28-ամյա պաշտպանին «արքայական» ակումբում դիտարկում են որպես Սերխիո Ռամոսին փոխարինող, ում պայմանագիրը ևս ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Ալաբայի տեղափոխությունը բարդացնող հանգամանք է նրա աշխատավարձը։ Ավստրիացին «Բավարիայում» տարեկան 12 միլիոն եվրո է ստանում։
«Ռեալում» կարծում են, որ դա բավականին մեծ գումար է Ալաբային վճարելու համար, քանի որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը տարեկան 15 միլիոն եվրո է ստանում։