«Բարսելոնայի» պաշտպան Մուսա Վագեն, որը վարձակալական հիմունքներով խաղում է հունական ՊԱՕԿ-ի կազմում լուրջ վնասվածք է ստացել։
«Արիսի» հետ կայացած խաղում սենեգալցին վնասել է ծունկը գնդակը հեռացնելու ժամանակ ոտքով դարպասաձողին հարվածելուց հետո։ Նրան դաշտից հանել են պատգարակի օգնությամբ։
Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Վագեն վնասել է ծնկի առջևի, հետևի և կողային խաչաձև կապանները։ 22-ամյա ֆուտբոլիստը առնվազն մեկ տարի բաց է թողնելու։ Diario Sport-ը, հղում կատարելով հունական աղբյուրներին, հայտնում է, որ Վագեն վնասվածքի պատճառով կարող է անգամ ավարտել կարիերան։ Վնասվածքը կարող է սպասվածից լուրջ լինել։