«Բարսելոնան» ցանկանում է հունվարին վաճառել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, հաղորդում է կատալոնական Ara ամսագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստին ակումբը ցանկանում է վաճառել ֆինանսական խնդիրների պատճառով։
Ակումբի նախագահի պաշտոնակատար Կառլես Տուսկեսը առաջարկել է սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսին, որպեսզի նա քայլեր ձեռնարկի Կոուտինյոյի տրանսֆերը վաճառելու ուղղությամբ։ Բրազիլացին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է թիմում։ Նրա աշխատավարձը տարեկան կազմում է 11 միլիոն եվրո։
Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։