«Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը կարծում է, որ լոնդոնյան ակումբը նկատելի ձևով աճել է Ժոզե Մոուրինյուի գալուց հետո:
««Տոտենհեմը» երկար ճանապարհ է անցել այնտեղից, որտեղ նախկինում էր: Մոուրինյուն հարցազրույցի ժամանակ այդ մասին չի ցանկացել խոսել, բայց ես կարծում եմ, որ նրանք մասնակցում են չեմպիոնական մրցավազքին:
«Տոտենհեմը» շատ երկար էր սպասել, որ ինչ-որ բան հաղթի: Չեմ ասում, թե նրանք Անգլիայի չեմպիոն կդառնան, բայց շատ շուտով ինչ-որ տիտղոս կնվաճեն:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմն» իր վերջին մրցանակը նվաճել է 2008 թվականին: Այն ժամանակ թիմը Լիգայի Գավաթում 2-1 հաշվով հաղթել էր «Չելսիին»: