«Լիդսի» սեփականատեր Անդրեա Ռադրիցանին հաստատել է լուրերը, որ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և ազատ գործակալի կարգավիճակ ունեցող հարձակվող Էդինսոն Կավանիի նկատմամբ:
«Իր տաղանդից բացի, Կավանին կարող էր նպաստել թիմին իր ֆիզիկական տվյալների շնորհիվ և հարմարվել այստեղ, բայց ես երբեք չեմ խոսել նրա մասին մարզչի հետ:
Այնուամենայնիվ, մենք իհարկե մտածել ենք նրա մասին, և կտեսնենք, թե ինչ կլինի հետո, հաշվի առնելով, որ նա դեռ հասանելի է որպես ազատ գործակալ:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա դա, անկասկած, դժվար կլինի: Մենք փորձեցինք նրան ձեռք բերել հունվարին, բայց նա ընտրեց «Միլանը» և գործարքն ավարտվեց: Հիմա կարծում եմ, որ արդեն ուշ է: Անգլիական ֆուտբոլն այլ ինտենսիվություն ունի»,- մեջբերում է Ռադրիցանիին Goal-ը: