Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել է 4 հանդիպում:
«Դիլիջանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Փյունիկ-2» -ին: «Սևանը» տանը 4:2 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2»-ին: «Անին» 3:2 հաշվով առավելության է հասել «Արագածի» նկատմամբ, իսկ «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Ուրարտու-2»-ին:
Կայացած խաղերից հետո «Լոկոմոտիվը» 61 միավարով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Վեստ Արմենիան» ունի 60, իսկ «Վանը» 58 միավոր: