«Արագածի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արա Նիգոյանը մարզչական կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Նիգոյանի հետ միասին վանաձորյան թիմի մարզչական շտաբը կհամալրի նաև Առաջին խմբի առաջնության մեկ այլ թիմի՝ «Սևանի» ներկայիս գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լոռիում» աշխատանքը շարունակելուն մոտ է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Այդուհանդերձ, դեռևս հստակ չէ, թե կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի Խաշմանյանը վանաձորյան ակումբում:
Հիշեցնենք՝ Արա Նիգոյանը մայիսի 19-ին էր նշանակվել «Արագածի» գլխավոր մարզչի պաշտոնում և երեկ՝ մայիսի 31-ին, իր առաջին հանդիպումն էր անցկացրել թիմի ղեկին՝ 4-1 հաշվով առավելության հասնելով «Տորպեդոյի» նկատմամբ:
Այսօր արդեն՝ բավականին անսպասելի, «Արագածը» հայտարարեց, որ Նիգոյանի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է, քանի որ մասնագետն այլ առաջարկ է ստացել և ցանկանում է փոխել աշխատավայրը: