Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում «Մասիսը» 8:3 հաշվով հաղթեց «Փյունիկ-2»-ին:
Երևանի «Լոկոմոտիվը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ-2»-ի դարպասը:
«Սևանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դիլիջանին»:
Կայացած խաղերից հետո «Լոկոմոտիվը» 54 միավորով 2-րդն է և մեկ միավոր է զիջում առաջար «Վեստ Արմենիային»: «Մասիսը» 18 միավորով 13-րդն է: «Սևանը» 4-րդն է 38 միավորով, իսկ «Դիլիջանը» 10 միավորով եզրևափակում է մրցաշարային աղյուսակը:
22-րդ տուրի ևս 5 հանդիպում տեղի կունենա վաղը՝ մայիսի 31-ին: