Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունը վերադառնում է դադարից հետո. մայիսի 23-ին կկայանա երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը, հայտնում են Հունգարիայի ֆուտբոլի ասոցիացիայից:
Մեկ շաբաթ անց կկայանա ազգային առաջնության հերթական՝ 26-րդ տուրը: Հանդիպումները կկայանան առանց հանդիսակնների։
Կիսաեզրափակչում կհանդիպեն ՄՏԿ — Հոնվեդ և Մեզեկեվշդ — Ֆեհերվար զույգերը:
Առաջնությունում «Ֆերենցվարոշը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երեք միավորով առաջ լինելով «Ֆեհերվարից»:
Վերեջերս, Լեհաստանը և Դանիան հայտարարել են ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսման մասին՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի: Ֆուտբոլային մրցաշրջանը Լեհաստանում պետք է վերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում ՝ մայիսի 29-ին: