Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշի» դեմ հանդիպմանը։
Հունգարիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Պուշկաշ Ակադեմիան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց «Ֆերենցվարոշին»։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Գեորգին։ Սա Հարությունյանի արդեն երկրորդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում․ նա մասնակցել է այս մրցաշրջանի բոլոր հանդիպումներին։
Չնայած պարտությանը, «Պուշկաշ Ակադեմիան» 12 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման գոլերը՝ ստորև․



























































