Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զիկոն La Gazzetta dello Sport- ին տված հարցազրույցում անվանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտներին:
«Մեկ ամիս առաջ ես կասեի, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է, բայց նրանք արդեն լքել են մրցաշարը:
Այժմ «Ատլետիկոն» հիմնական հավակնորդների թվում է: Կնշեի նաև «Ատալանտան»: Նրանք ֆանտաստիկ ֆուտբոլ են խաղում, նրանք շատ ուժեղ թիմ ունեն, և ես տեսնում եմ, որ նրանք կարող են հասնել մրցաշարի եզրափակիչ»,- ասել է Զիկոն :