«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը խոստացել է մինչև մրցաշրջանի ավարտը աշխատավարձ վճարել 1000 աշխատողի, որոնք տուժել են մրցաշրջանի դադարեցումից՝ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է The Sun-ը:
«Այն աշխատողները, ովքեր աշխատում են «Մանչեսթեր Սիթիի» խաղերի օրերին, կարևոր դեր են խաղում ամբողջ մրցաշրջանում ակումբին աջակցելու համար, և մենք հասկանում ենք, որ սա բոլորի համար անորոշ ժամանակ է: Հուսով ենք, որ այս եկամուտները կապահովեն մեր աշխատակիցների ֆինանսական կայունությունն առաջիկա շաբաթների ընթացքում, և մենք հուսով ենք, որ նրանց ողջունելու ենք ակումբում, երբ մրցաշրջանը վերսկսվի», — ասված է ակումբի՝ աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունը, ինչպես աշխարհի բոլոր առաջնությունները, կասեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: