Diario Sport-ի հաղորդմամբ, Կիկե Սետյնեը կգլխավորի «Բարսելոնան» նաև մյուս մրցաշրջանում:
Աղբյուրի հաղորդմամբ, Սետյենը արժանացել է ակումբի վստահությանը ու նրա նոր նախագիծը մեծ արդյունավետություն կբերի թիմին:
«Բարսելոնայի» ղեկավարությունը հավատում է Սետյենի փիլիսոփայությանը, նրա օրոք խաղացողները սկսել են ավելի ինտենսիվ մարզվել: Սետյենի և թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև ստեղծվել են գերազանց աշխատանքային հարաբերություններ:
Կորոնավիրուսի պատճառով առաջնության դադարեցման պահին «Բարսելոնան» գլխավորում էր Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: