Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դեյվիդ Մոյեսը կլքի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հաղորդում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, մասնագետի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ, չի երկարաձգվի։
61-ամյա Մոյեսը «Վեսթ Հեմը» գլխավորում է 2019 թվականից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Մոյեսը հեռանա, «Վեսթ Հեմի» նոր գլխավոր մարզիչ կդառնա իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին, ով ավելի վաղ մերժել է Մյունխենի «Բավարիայի» առաջարկը։