Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ջախջախիչ պարտություն է կրել «Քրիսթալ Փելասից»:
«Սելհերսթ Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 0։4 հաշվով։
Այս պարտությունը 13-րդն էր առաջնությունում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի թիմի համար։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» ակումբի հակառեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայում կրած պարտությունների քանակով՝ սկսած 1990 թվականից։
2013/2014 և 2021/2022 մրցաշրջաններում «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ մրցաշրջանում կրել է 12 պարտություն:
Ակումբի պատմության վատագույն արդյունքը 1989/1990 մրցաշրջանում կրած 16 պարտությունն է։
35 տուրից հետո ՄՅՈՒ-ն 54 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի ութերորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (83 միավոր):
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ:Այն կկայանա մայիսի 12-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: