Եվրոպայի թոփ 5 լիգաների ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Ալեխանդրո Գրիմալդոն։
Այժմ Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստն ունի 14 գոլային փոխանցում իր ակտիվում ներքին առաջնության շրջանակում։
Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում․
Ալեխանդրո Գրիմալդո (Բայեր) — 14 գոլային փոխանցում
Չավի Սիմոնս (Լայպցիգ) — 13 գոլային փոխանցում
Ալեքս Բաենա (Վիլյառեալ) — 12 գոլային փոխանցում
Յուլիան Բրանդտ (Բորուսիա Դ․) — 12 գոլային փոխանցում
Յան-Նիկլաս Բեստե (Հեյդենհեյմ) — 12 գոլային փոխանցում
Օլե Ուոթքինս (Աստոն Վիլա) — 12 գոլային փոխանցում
Մարկուս Թյուրամ (Ինտեր) — 12 գոլային փոխանցում