«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը կարծում է, որ մերսիսայդցիները կարող են ապագայում օգտագործել այս մրցաշրջանի փորձը:
«Տեսեք, եթե ինչ-որ մեկը մրցաշրջանի սկզբում ասեր, որ մինչև մայիս կլինենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, մենք դա կընդունեինք: Մենք հաղթողներ ենք, մոտ էինք հաղթանակին, բայց վճռական պահերին բավական լավը չէինք։ Այդպիսին է կյանքը: Մենք պետք է միասին մնանք, և դա կանենք: Մեր որոշ խաղացողներ արդեն տիտղոսի համար պայքարելու փորձ ունեն, երբեմն պարտվում էինք, և դա ցավալի է։ Բայց, ինչպես արդեն ասացի, նման փորձը նույնպես օգտակար է. դրա օգնությամբ դուք կարող եք ապագայում ավելի լավը դառնալ»,- Վիրջիլ վան Դեյկի խոսքերն է մեջբերում This is Anfield-ը։
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։