Դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի համաձայն՝ 2023/2024 մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստն ու ակումբը պատրաստվում են քննարկել հետագա համագործակցության պայմանները։ Նշվում է, որ իտալացին ցանկանում է դառնալ ՊՍԺ-ի ավագը։
Դոնարուման ՊՍԺ-ին միացել է «Միլանից» 2021 թվականի հուլիսին՝ որպես ազատ գործակալ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը 25-ամյա դարպասապահին գնահատում է 40 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 40 հանդիպում, որից 16-ում՝ զրո, իսկ մնացածում բաց է թողել 36 գոլ։
Դոնարուման ակումբի հետ միասին երեք անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթում: