«Ռոստովի» հայ ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը պատասխանել է թիմի հասցեին հնչող քննադատություններին՝ Ռուսաստանի գավաթից հեռանալուց հետո։
«Քննադատությունը նորմալ է: Երբ թիմը պարտվում է, նրան քննադատում են։ Երբ թիմը հաղթում է, գովում են: Չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի գավաթից դուրս մնալուց հետո հնչած քննադատությունները.
Դուք գիտեք մեր գրաֆիկը, թե որ քաղաքից ենք։ Ուղևորություններն իրենց ազդեցությունն են ունենում: Եթե ռոտացիա չլինի, կարծում եմ թիմի կեսը վնասվածք կունենա։ Շատ մարդիկ չեն դիմանա դրան: Ռոտացիան բնական է, երբ երրորդ խաղը երկու օրից է։ Ուղղակի այդպես ստացվեց «Բալթիկայի» հետ: Մենք խաղի սկզբում զիջեցինք, ինչպես «Լոկոմոտիվի» հետ խաղում, իսկ հետո շատ պահեր ստեղծեցինք. ուղղակի անհաջողություն էր»,- ասել է Բայրամյանը Championat-ի հետ զրույցում։