Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում «Լիոնը» կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ՝ 4-3:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Դիակիտեն, ևս մեկ գոլ խփեց Ժեգրովան։
Հյուրերի կազմում աչքի ընկան Բենրահման, Ֆոֆանան, Լակազետն ու Մամա Բալդեն։
«Լիլը» 55 միավորով 4-րդ տեղում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում, «Լիոնը» 47 միավորով 7-րդ տեղում է։