Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է իր՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։
«Ռեալը» յուրահատուկ ակումբ է։ Այս ակումբի հետ պայմանագիր կնքելը լավագույն իրադարձությունն է, որ երբևէ տեղի է ունեցել ինձ հետ: Սա իմ կյանքի գլխավոր իրադարձությունն է։
Պետք է շնորհակալություն հայտնեմ Մադրիդի «Ռեալին» իմ հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Այստեղ շատ տաղանդավոր խաղացողներ կան, և ինձ համար պատիվ է, որ նրանք կարծում էին, որ ես ճիշտ որակներ և բնավորություն ունեմ թիմում հանդես գալու համար:
Երբ «Ռեալից» զանգահարեցին ինձ և պատմեցին առաջիկա մի քանի տարիների ծրագրերի և նախագծի մասին, նրանք համոզեցին ինձ։ Ես նույնիսկ ստիպված չէի մտածել այդ մասին»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը