Լոնդոնի «Վեսթ Հեմ Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պայմանագրի ժամկետի ավարտին՝ 2023/2024 մրցաշրջանի վերջում, կհեռանա զբաղեցրած պաշտոնից:
«Դևիդը կլքի պաշտոնը «Լոնդոն Սթեդիում»-ում անցկացրած 4,5 տարվանից հետո, որի ընթացքում նա երկու անգամ եզրափակել է Պրեմիեր լիգայի լավագույն 7-յակը, անցած տարի հասել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ, ինչպես նաև հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում:
Պրահայում «Ֆիորենտինայի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակն ապահովել է «Վեսթ Հեմի» առաջին խոշոր տիտղոսը 1980 թվականին Անգլիայի գավաթը նվաճելուց հետո և նրանց առաջին եվրոպական հաջողությունը 1965 թվականից ի վեր»,- ասվում է պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 61-ամյա Դևիդ Մոյեսը «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչն է 2019 թվականի դեկտեմբերից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմ Յունայթեդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 228 հանդիպման՝ հաղթելով 102 անգամ, 43 անգամ ոչ-ոքի խաղալով և կրելով 83 պարտություն։