Այսօր կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Քրիսթալ Փելասը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Տանտերերը ջախջախիչ հաշվով հաղթանակ տարան՝ 4-0։
12-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն առաջ մղեց «Քրիսթալ Փելասին» հաշվի մեջ: 40-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան։ 58-րդ րոպեին պաշտպան Թայրիկ Միտչելը խփեց երրորդ գոլը։ Իսկ 66-րդ րոպեին Օլիսեն դուբլ ձեւակերպեց՝ հաշիվը դարձնելով 4-0։
Այս հաղթանակից հետո «Քրիսթալ Փելասը» վաստակեց 43 միավոր։ Լոնդոնյան թիմը մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով ութերորդն է։
Օլիվեր Գլասների թիմը հաղթել է վերջին 5 հանդիպումներից 4-ում․ «արծիվները» հաղթել են «Յունայթեդին», «Լիվերպուլին», «Նյուքասլին» և «Վեսթ Հեմին»։