Guardian-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլի» առաջատարներից եկը՝ Սադիո Մանեն, համարվում է «Բարսելոնայի» և «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը, ում համար իսպանական գրանդները պատրաստ են վճարել 225 մլն ֆունտ։
Մերսիսայդցիների հարձակվողին երկու ակումբներն էլ կփորձեն ձեռք բերել արդեն իսկ այս ամառ։
Վերջերս, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն BBC Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ «Էնֆիլդում» արձան կտեղադրեն թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պատվին: