Այսօր Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը հաղթանակ է տարել առաջին սփոփիչ գոտեմարտում:
Հայ ըմբիշը գոտեմարտել է Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի հետ և առավելության է հասել 12:2 հաշվով: Երկրորդ սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը կլինի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտան:
Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), ով դուրս է եկել եզրափակիչ: