Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Այնտրախտին»(4:0):
Տանտերերը ակտիվ սկսեցին հանդիպումը, բայց նրանց երկար ժամանակ չէր հաջողվում մոտենալ Կևին Տրապի պաշտպանած դարպասին:
Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, երբ Հակիմիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուկաշ Պիշչեկը:
Երկրորդ կեսում դորտմունդյան ակումբը ևս մի քանի գոլ խփեց: 49-ին Ջեյդոն Սանչոն, իսկ 54-ին նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը:
Այսպիսով, նորվեգացին Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց: Նա առաջին 5 խաղերում դարձավ 8 գոլի հեղինակ: Նախկին լավագույն ցուցանիշը պատկանում էր ՝ Գերդ Դերֆելին և Պակո Ալկասերին, ովքեր նույնքան խաղերում 7 գոլ էին խփել:
Հանդիպման վերջակետն էլ դրեց Ռաֆայել Գերերյուն, ով 74-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4:0:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 42 միավոր և հավասարվեց «Լայպցիգին»,սակայն, Նագելսմանի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Այնտրախտը» մնաց 9-րդ հորիզոնականում: