«Ատալանտայի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Յուվենտուսը» 35 մլն եվրո է վճարել:Շվեդ խաղացողի տրանսֆերի գումարը կարող է աճել ևս 9 մլն եվրոյով՝ տարատեսակ բոնուսների հաշվին:
«Il mio 2020 non poteva iniziare meglio di così. Sono molto contento, è una grande giornata per me, per la mia famiglia e per tutti quelli che hanno lavorato con me»
— JuventusFC (@juventusfc) 2 января 2020 г.
Le prime parole di Dejan dopo la firma ✍️🎙 pic.twitter.com/BtqliN7YsD
Ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստը վարձակալությամբ կանցկացնի «Պարմայում», որի կազմում նույն հիմունքներով հանդես էր գալիս անցած ամառվանից:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Կուլուսևսկին «Պարմայի» կազմում 19 հանդիպման է մասնակցել: Կիսապաշտպանի ակտիվում 4 գոլ և 7 գոլային փոխանցում կա: 2019 թվականին ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղին: