Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում կայացել են 6 հանդիպումներ:
Առաջատարներ «Լոկոմոտիվը» և «Վեսթ Արմենիան» հաղթանակներ են տարել: «Լոկոմոտիվը» 4:0 հաշվով հաղթել է «Արարատ-2»-ին, իսկ «Վեսթ Արմենիան» 2:1 հաշվով հաղթել է «Մասիսին»:
Գոլառատ հանդիպում է կայացել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում. «Արարատ-Արմենիա-2»-ը 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Արագածի» դարպասը:
«Շիրակ-2»-ը 2:1 հաշվով հաղթել է «Տորպեդոյին», ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»:
Աղյուսակի ստորոտում թիմերի՝ «Դիլիջանի» և «Անիի» հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:2:
Հանդիպումներից մեկը դեռ չի ավարտվել, իսկ մյուսը կայանալու է նոյեմբերի 30-ին:
Այս տուրից հետո աղյուսակում երկիշխանություն է. «Լոկոմոտիվը» և «Վեսթ Արմենիան» ունեն 40-ական միավոր: