Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրը մեկնարկեց «Բորուսիա» Դ. — «Պադերբորն» հանդիպումով. խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3:3:
Հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Մամբան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հոլտմանը: Այնուհետև տանտերերի գոլերը խփել են Սանչոն, Վիտսելը, իսկ ավելացված 3-րդ րոպեին 3-րդ պատասխան գոլը խփել է Ռոյսը:
Այս ոչ-ոքիից հետո դորտմունդյան թիմը 20 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական, իսկ «Պադերբորնը» 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման տեսությունը՝ այստեղ: