«Ռոման» Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում 5-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։ «Գայլերի» հարձակվող Էդին Ջեկոն խփեց իր թիմի երկրորդ գնդակը։
Այս գոլը Ջեկոյի համար 111-րդն էր «Ռոմայի» կազմում։ Բոսնիացի հարձակվողը ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 3-րդ հորիզոնական։
111 գոլ «Ռոմայի» կազմում խփել է նաև Ամադեո Ամադեյին։ Ավելի շատ գոլ «գայլերի» կազմում խփել են միայն Ռոբերտո Պրուցոն (138) և Ֆրանչեսկո Տոտտին (307)։
⚽️ 3⃣rd All-Time ⚽️@EdDzeko joins the podium of our greatest ever goalscorers! 🇧🇦🐺💎 #ASRoma pic.twitter.com/6FERJc1u5y
— AS Roma English (@ASRomaEN) December 13, 2020