«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան կարող է Պրեմիեր լիգայի այլ ակումբ գլխավորել։
Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, Արտետայի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»։ Բացի Արտետայից «Էվերթոնը» դիտարկում է նաև Կառլո Անչելոտիի և Դևիդ Մոյեսի տարբերակները։
Հիշեցնենք, որ Միկել Արտետայի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը», որը շաբաթներ առաջ հեռացրել է Ունաի Էմերիին։
Ներկա պահին «Էվերթոնի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Դանկան Ֆերգյուսոնը։