«Դալաս Մավերիքսը» NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում պարտության մատնեց «Դեթրոյթ Պիստոնսին»: Հանդիպումն անցկացվեց Մեխիկոի «Մեխիկո Սիթի Արենայում» ՝ Մեքսիկայում ամենամյա շրջագայության շրջանակներում և ավարտվեց 122:111 հաշվով ՝ հօգուտ «Մավերիքսի»:
Հանդիպման հերոսը դարձավ «Դալասի» առաջատար Լուկա Դոնչիչը, ով վաստակեց 41 միավոր, կատարեց 12 խափանում և 11 փոխանցում: Այսպիսով, 20-ամյա սլովենացին դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով լիգայի խաղում թրիփլ-դուբլի հեղինակեց ոչ ԱՄՆ-ում, և ոչ էլ Կանադայում: