«Դալլաս Մավերիքսի» պաշտպան Լուկա Դոնչիչը ակումբի հետ կկնքի հնգամյա սուպերմաքսիմալ պայմանագիր: Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին։
Պայմանագրի գումարը կկազմի 207 միլիոն դոլար, ինչը կդարձնի պատմության մեջ ամենամեծ երաշխավորված պայմանգիրը որևէ թիմի նորեկի դեպքում։
Դոնչիչն իրավունք ուներ նման պայմանագիր կնքել, քանի որ նա արդեն երկու անգամ ընտրվել էր NBA-ի առաջին խորհրդանշական թիմում առաջնության երեք մրցաշրջաններում:
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սլովենիայում: Ակումբի ղեկավարությունն անձամբ է մեկնել Լյուբլյանա՝ Դոնչիչին պայմանագիր առաջարկելու համար: